Վիտալի Բալասանյանը չկալանավորվեց․ դատարանը մերժել է միջնորդությունը


Վիտալի Բալասանյանը չկալանավորվեց․ դատարանը մերժել է միջնորդությունը
Հուլիս 17 20:26 2023

Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը:

 

 

 

Հիշեցնենք, որ դատարանը, ավարտելով Բալասանյանին կալանավորելու միջնորդության քննությունը, այսօր հեռացել էր խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Հուլիսի 13-ին Բալասանյանի` Ասկերանում գտնվող բնակարանում խուզարկություն է իրականացվել, որից հետո Բալասանյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրում են խուզարկության ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք տալու մեջ։ Փաստաբանը բարձրաձայնել է այն մասին, որ Վիտալի Բալասանյանի մարմնի վրա վնասվածքներ են առկա։ Ձերբակալման ժամկետը լրանալուց հետո Բալասանյանն ազատ էր արձակվել: Արաքս Մամուլյան