Նիկոլի կնկա բրյուսելյան շապիկը մտորելու տեղիք է տալիս. Նիկոլը որոշել է արցախցիներին փախստական դարձնել


Նիկոլի կնկա բրյուսելյան շապիկը մտորելու տեղիք է տալիս. Նիկոլը որոշել է արցախցիներին փախստական դարձնել
Հուլիս 17 18:21 2023

Բավական վտանգավոր մտորումների տեղիք է տվել Նիկոլի կնկա բրյուսելյան շապիկը, որին գրված է հետևյալ տեքստը. «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»:

 

Աննան սիրում է սիմվոլների լեզվով հարաբերվել, ինչը շատերի մոտ առաջ է բերել ողջամիտ կասկածներ, որ Էյնշտեյնին հիշելու առիթ Աննային բրյուսելյան բանակցությունների արդյունքներն են տվել. Նիկոլը որոշել է արցախցիներին փախստական դարձնել:

Սա, իհարկե, լրիվ իրական սցենար է և շատ լավ տեղավորվում է օտարների շահերի ծիրից ներս. չկա մարդ չկա պրոբլեմ, իսկ այն, որ արցախցիները դարձել են խնդիր ոչ միայն Իլհամի, այլև Նիկոլի արտերկրյա հովանավորների համար, հայտնի է բոլորին:

 

Մի բան հստակ է՝ եթե հայ ժողովուրդը շարունակի հանդուրժել երիտհայկական նիկոլական իշխանությունը, ոչ միայն արցախցիները,այլև հայաստանցիներն են դառալու փախստականներ ուղղակի այն տարբերությամբ, որ եթե արցախցիները փախչելիս գոնե կիմանան՝ ուր են գնում՝ Հայաստան, ապա հայաստանցիները փախչելիս մատնվելու են բացարձակ անտերության՝ստիպված լինելով թակել օտար պետք է համախմբվեն ընդդեմ երկիրը ներսից կրծող ՔՊ-ական առնետների. ապագա չկա և վերջ: