Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված


Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված
Հուլիս 17 09:11 2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոյանը կշարունակի մնալ կալանավորված:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ դատարանը մերժել է իր վերաքննիչ բողոքը:

«Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի` վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ», - Facebook-ում գրել է Աթանեսյանը: