Գեղարքունիքում Opel Zafira-ն շրջվել է. տղան տեղում մահացել է, հայրը հիվանդանոցում է


Գեղարքունիքում Opel Zafira-ն շրջվել է. տղան տեղում մահացել է, հայրը հիվանդանոցում է
Հուլիս 17 15:36 2023

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Գագարինի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Սևանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։