Ինչ են քննարկել Փաշինյանն ու Միշելը. Մանրամասներ


Ինչ են քննարկել Փաշինյանն ու Միշելը. Մանրամասներ
Հուլիս 15 10:20 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը:

Զրուցակիցները քննարկել են այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: