Ադրբեջանը հրաձգային զենքից կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ


Ադրբեջանը հրաձգային զենքից կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ
Հուլիս 15 11:30 2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15- ին ժամը 10։00-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս կերպ Ադրբեջանի Պն-ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձսնց ուղղությամբ. հուլիսի 15-ին Ժամը 09:50֊ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։