Արմենը նստած է, Արցախը` շրջափակված, իսկ հողատուները շարունակում են իրենց կյանքը վայելել․ Աբրահամյան


Արմենը նստած է, Արցախը` շրջափակված, իսկ հողատուները շարունակում են իրենց կյանքը վայելել․ Աբրահամյան
Հուլիս 15 10:13 2023

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Արդեն մեկ ամիս է` Արմեն Աշոտյանն անազատության մեջ է:

 

Դրանով, իհարկե, Արմենին չլռեցրեցին, որովհետև նա իր մոտեցումներն ու մտորումները շարունակում է կալանավայրից ներկայացնել, իսկ լրատվական դաշտի մեր գործընկերներն էլ օպերատիվ տարածում են ապահովում:

 

Արմենը նստած է, Արցախը` շրջափակված, իսկ հողատուները շարունակում են իրենց կյանքը վայելել, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նոր գործարքներ նախապատրաստել:

 

Արմենը բանտում ավելի ազատ է, քան սրանք դրսում, որովհետև Աշոտյանն իր խղճի առաջ մաքուր է, անկեղծ, իր գնահատականներում` սկզբունքային, իսկ սրանք թեև ազատության մեջ են ու փորձում են արտաքինից ցույց տալ, թե որևէ անսովոր բան չի եղել, սակայն իրենց արածները մարսվող չեն:

 

Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյակներին»։