Ադրբեջանն այսօր 2-րդ անգամ Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ


Ադրբեջանն այսօր 2-րդ անգամ Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ
Հուլիս 14 16:14 2023

Հուլիսի 14-ին` ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։       

Հայկական կողմում կորուստներ չկան։

ՊԲ-ն տեղի ունեցածի մասին հաղորդել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ 

Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրկին Շուշիի շրջանում խախտել էր հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև  82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ