Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված. փաստաբանի բողոքը մերժվել է


Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված. փաստաբանի բողոքը մերժվել է
Հուլիս 14 16:06 2023

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կշարունակի մնալ ձերբակալված։

 

Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոքը մերժվել է։

 

Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է երեկ երեկոյան։ Նրա հետ միասին ձերբակալվել էին նաև որդին և քեռորդին։ Որդին, սակայն, ազատ է արձակվել։

 

Փաստաբանն ահազանգել էր, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։