Բոլորին խնդրում եմ վաղը ժամը 09:00 լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում․ Բաբայան


Բոլորին խնդրում եմ վաղը ժամը 09:00 լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում․ Բաբայան
Հուլիս 13 18:35 2023

ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը նույնպես հանդես է եկել հանրահավաքի կոչով։

 

 

 

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Բոլորին խնդրում եմ վաղը ժամը 09:00 լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Ժողովուրդն ու երկիրը վտանգի տակ են:

 

 

Անհրաժեշտ է, որ ամբողջ ժողովուրդը կազմակերպված, պետական մակարդակով պայքարի իր իրավունքների ու ապագայի համար, պայքարի արժանապատվորեն, առանց հիստերիայի, ինչպես պետք է գործի իսկական հայը, արցախցին, հայրենասերը։

 

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբայանը։