Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Արգել գյուղ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Ռուդիկ Վասիլյանն էր, ով աշխատում էր Արգել ՀԷԿ հիդրոէլեկտրոկայանում՝ որպես էլեկտրիկ։
Պարզվել է, որ նա Արգել գյուղի 12 փողոցի թիվ 18 տան դիմաց՝ էլեկտրասյան մոտ, էլեկտրահարվել և մահացել է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










