«Արմենիա» ՀԲԿ դիագնոստիկայի մոտ օգոստոսի 8-ին տղամարդու դիակ է հայտնաբերվել: Այս մասին Armday.am-ին հայտնել է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Օգոստոսի 8-ին, ժամը 19:10-ին քաղաքացին ահազանգել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի դիագնոստիկայի մոտ 60-65 տարեկան տղամարդու դի կա»,-ասել է նա:
Մահացած տղամարդու ինքնությունը դեռ պարզ չէ: Նշանակավել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։










