Երեկ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին անդամ երկների ղեկավարները, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայացել են իրենց կողակիցների հետ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, միջոցառումը լուսաբանող լուսանկարիչների ֆիքսած կադրերում երևում է՝ ինչպես են Զելենսկին, նրա կինը՝ Ալյոնա Զելենսկայան, և Ֆրանիսայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնն անկաշկանդ ու ջերմ շփվում: Դատելով կադրերից նրանք իրար հաճոյախոսություններ են անում ու կատակում:
Պարբերականը նկատում է, որ երկու տիկիններն էլ էլեգանտ տեսք են ունեցել. 45-ամյա Զելենսկայան կրել է մուգ կապույտ զգեստ, իսկ 70-ամյա Մակրոնը նախապատվությունը տվել է սպիտակին:
















