Շատ ենք ուշացրել, մեզնից բացի մեր հարցը ոչ ոք չի լուծելու․ արցախցիները երթով շարժվում են Լաչինի միջանցք (տեսանյութ


Շատ ենք ուշացրել, մեզնից բացի մեր հարցը ոչ ոք չի լուծելու․ արցախցիները երթով շարժվում են Լաչինի միջանցք (տեսանյութ
Հուլիս 12 13:00 2023

Արցախում «Միջանցքի ապաշրջափակման շարժման» անդամները երթ են կազմակերպել մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նրանք կոչ են անում արցախցիներին՝ միանալ իրենց՝ պայքարելու Լաչինի միջանցքի ապաշրջափակման դեմ։

 

 

«Թուրքը եկել, կանգնել է մեր գլխավերևում, ժամանակն է, որ ցույց տաք արցախցու կամքը, միացե՛ք մեզ, հետո ուշ  լինելու։

 

Եթե պասիվ մնաք՝ ձեր տունն ու տեղը վաղը ձերը չի լինելու, սպասելու ժամանակը չէ, թշնամին հասել է մեր տներին, արդեն շատ ուշ է, շատ ենք ուշացրել, մեզանից բացի մեր հարցը ոչ ոք չի լուծելու»,- ասացին երթի մասնակիցները՝ հորդորելով մյուսներին ևս միանալ իրենց։