Բախվել են Mercedes-ը, Opel-ը ու «03»-ը. վթարից հետո Jeep-ը բախվել է ՃՈ մեքենային


Բախվել են Mercedes-ը, Opel-ը ու «03»-ը. վթարից հետո Jeep-ը բախվել է ՃՈ մեքենային
Հուլիս 11 20:01 2023

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mercedes, Opel և ՎԱԶ-2103 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ը հայտնում է՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան: 

 

Մինչ դեպքի վայրում ճանապարհային ոստիկանները կարգավորում էին երթևեկությունը ու նյութեր էին նախապատրաստում, նշված վայրով անցնող Jeep մակնիշի ավտոմեքենան բախվում է Ճանապարհային ոստիկանության Toyota Corolla-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվում է «03»-ին:

Այդ վթարի փաստով, նախնական տեղեկություններով, նույնպես տուժածներ չկան: 

 

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: