Ռուսաստանում օրենքով կարգելվի ոչ միայն սեռափոխությունը, այլև սեռն արդեն փոխած անձանց կողմից երեխաների որդեգրումը


Ռուսաստանում օրենքով կարգելվի ոչ միայն սեռափոխությունը, այլև սեռն արդեն փոխած անձանց կողմից երեխաների որդեգրումը
Հուլիս 11 23:41 2023

ՌԴ Պետդումայի առողջության պաշտպանության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել սեռափոխությունն արգելող օրենքի նախագծում լրացմանը, որով զույգերին, որոնցից մեկնումեկը փոխել է սեռը, կարգելվի երեխա որդեգրել, ՏԱՍՍ-ին հայտնել է հանձնաժողովիի ղեկավարի տեղակալ Սերգեյ Լեոնովը։

«Եթե զույգ համարվող երկու անձանցից մեկնումեկը փոխել է սեռը, ապա նրանց կարգելվի երեխաներ որդեգրել, լինել նրանց խնամակալը»,- պարզաբանել է պատգամավորը։

Մեկ այլ դրույթով էլ արտասահմանում սեռը փոխած անձը իրավունք չի ունենա ՌԴ-ում անձնագիր ստանալ, որտեղ նշված կլինի նրա նոր սեռը։

Ռուսաստանում սեռափոխության արգելք սահմանող օրենքի նախագիծը Պետդումայում շրջանառության մեջ է դրվել մայիսից, նախատեսվում է «Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիների առողջության պաշտպանության հիմունքների մասին» օրենքը լրացնել դրույթով, որով արգելվելու է բժշկական միջամտություններ կատարել՝ ուղղված անձի սեռը փոխելուն, ինչպես նաև առաջնային և երկրորդական սեռական հատկանիշներ ձևավորելուն։ Օրենքը թույլատրում է բժշկական միջամտություններ կատարել երեխաների մոտ սեռի ձևավորման բնածին անոմալիաների դեպքում, բայց միայն ՌԴ պետական ​​առողջապահական հաստատության բժշկական հանձնաժողովի որոշմամբ։

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի հուլիսի 13-ին։