Ավտոբուսի շարժիչն ընկել է ընթացքի ժամանակ


Ավտոբուսի շարժիչն ընկել է ընթացքի ժամանակ
Հուլիս 11 20:37 2023

Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսի շարժիչն ընկել է ընթացքի ժամանակ, միջադեպը նկարահանել են տեսահսկող սարքերը:

Վթարը տեղի է ունեցել քաղաքի Կիրովսկի թաղամասում՝ Ստաչեկի պողոտայի և Տրեֆոլևայի փողոցի խաչմերուկում։ Ավտոբուսը չի կարողացել հաղթահարել ճանապարհի այն հատվածը, որի վրա ասֆալտի շերտը հանվել է վերանորոգման հետ կապված, պարզաբանել է Пассажиравтотранс-ը։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։

Վթարը տեղի է ունեցել 2022 թվականի արտադրության Volgabus ավտոբուսի հետ, որը հագեցած է գազային շարժիչով։