Ալեքսանդր Բաբասյանը՝ դավաճանության, Լիլիթ Բասյանի և ամուսնալուծության պատճառի մասին (Video)


Ալեքսանդր Բաբասյանը՝ դավաճանության, Լիլիթ Բասյանի և ամուսնալուծության պատճառի մասին (Video)
Հուլիս 11 15:47 2023

Հանրային հեռուստաընկերբւթյան «Կնոջ օրագիր» հաղորդմանն էր հյուրընկալվել դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ով խոսել էր դավաճանության, ամուսնալուծության որոշման, նախկին կնոջ հետ հարաբերությունների մասին, ինչպես նաև հուզվել էր եթերում։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր հատվածները։

 
 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ունի կնոջ իդեալ, դերասանը նշել էր, որ որպես այդպիսին երբեք չի պատկերացրել կնոջ իդեալ։
«Կնոջ կերպարը միշտ ինձ համար եղել է այն կինը, որը կլինի տղամարդու կողքին, թևեր կտա և միասին կթռչեք։ Այսինքն դա չի որակավորվում ո՛չ մազերի գույնով, ո՛չ աչքերի գույնով, պարզապես կին, որը կլինի գեղեցիկ և՛ արտաքինով և՛ հոգով»։

Հաղորդավարուհին հետաքրքրվեց նաև, թե՞ արդյոք կա կնոջ մեջ բնավորության այնպիսի գիծ, որը կարող է վանել Ալեքսանդրին, ինչին վերջինս պատասխանեց.

 

«Ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր չեն գնահատում։ Չգնահատված լինելը երևի վիրավորանք է։ Եթե սկսում են ինձ չգնահատել, սրտնեղում եմ։ Եթե սիրում ես կնոջը, կարելի է շտկել և ցանկացած մարդու, ում հետ շփվում եք, ով ինչ-որ բան է անում ձեզ համար, մի մտածեք, որ դա նրա պարտականությունն է, ձեր վերաբերմունքով ցույց տվեք, որ նա գնահատված է»,-նշել էր դերասանը և հավելել, որ իր կյանքի գլխավոր կինը իր տատիկն է, ով իր համար երկրորդ մայր է եղել։ Ի դեպ, իր խոսքում Ալեքսանդրը նշել էր, որ երբ դուստր ունենա, նրան տատիկի անունն է տալու՝ Մելանյա։
«Տատիկս իմ կյանքի կարևորագույն մասն է, առանց որի և՛ իր կենդանության օրոք և հիմա, առանց իր իմ կյանքում լինելու, իմ կյանքը չեմ պատկերացնում, իր խոսքերը, իր խորհուրդները, ես իր հետ եմ մեծացել»։

 

Իսկ հարցին թե, ինչը կնոջը երբեք չի ների, դերասանն ասել էր, որ առաջնահերթ դավաճանությունը։

«Երբեք չեմ պատկերացնուն դավաճանություն, եթե զույգ եք, բայց դա ամենաաններելի բաներից մեկն է։ Եվ մի բան էլ տանել չեմ կարողանում, դա ստախոսությունն է։ Դա ոչ թե ինձ համար աններելի է, այլ այդ գաղափարը տանել չեմ կարողանում։ Ես ինքս իմ տեսակով շատ արդար եմ։ Կարող եմ շատ խաբել, բայց այն մարդկանց, ովքեր ինձ խաբում են, արդարությունը պահելու համար։ Հարազատ մարդկանց ստելը ևս դավաճանություն է։ Դավաճանություն ասելով բոլորս միշտ մտածում ենք մարմնական դավաճանության մասին, բայց կա նաև հոգևոր դավաճանություն, որը վստակ եմ, որ շատ ավելի վատ ու ցավոտ է։ Չեմ ների դավաճանությունը, բայց տանել չեմ կարողանում ավելի շատ սուտը»,-շեշտել էր դերասանը։

Ալեքսանդրն անդարադրձել էր նաև այն թեմային, թե արդյո՞ք ինքն ունակ է դավաճանելու և շեշտել էր, որ եթե ինքը սիրում է անհնար է, որ դավաճանի։

«Եթե չեմ սխալվում Օմար Խայամն է ասել. Հնարավոր է գերել ամուսնացած տղամարդուն, հնարավոր է գերել նույնիսկ սիրուհի ունեցող տղամարդուն, բայց հնարավոր չէ գերել այն տղամարդուն, ով ունի սիրած կին։ Եթե տղամարդը սիրում է կնոջը անհնար է նրան գերել, նա չի նկատում ուրիշ կանանց, դա անհնար բան է։ Ես ունակ չեմ դավաճանել երբեք՝ անկախ իմ մասին պտտվող մեծ քննարկումների։ Չկա մի հատ փաստ, որի հիման վրա կարելի է ասել, որ ես դավաճանել եմ։ Ես չեմ դավաճանումմայն մարդուն ում սիրում եմ»,-շեշտել էր Ալեքսանդրը։
Ալեքսանդր Բաբասյանն ու նախկին կինը՝ Լիլիթ Բասյանը, ամուսնալուծվել են դեռ մի քանի տարի առաջ։ Եվ հաղորդմապ ընթացքում հարց հնչեց, թե ինչ է փոխվել Ալեքսանդրի կյանքում, ինչ դասեր է քաղել։ Վերջինս ընդգծեց, որ ինքը ստաբիլ մարդ է, հետևաբար փոփոխություններ չեն եղել։
«Երբևէ չեմ մտածել, որ կարող է ամուսնալուծվեմ, բայց եթե ինչ-որ մի օր գալիս է ինչ-որ իրավիճակ, ես պատրաստ եմ դրան։ Կրթություն, դաստիարակություն, կյանքի շատ մեծ դժվարություններ եմ հաղթահարել, մարդ, ով սկսել է զրոյից։ Ամուսնալուծությունը կյանքի մի չնախատեսված էտապ է, որը կարող է լինի, եթե ինչ-որ մի բանի սպասում ես, ինչ-որ մի բան կարող է լինել քո կյանքում, ուրեմն պետք է պատրաստ լինես նաև դրան։ Դժվարությունների միջով անցնելով՝ անցնում ես մի էտապի, որը ևս հաղթահարում ես։ Փառք Աստծո, իմ որդին առողջ է, ծնողները կողքին են և՛ մայրը, և՛ հայրը, խնդիր չունի, հոգեբանորեն պատրաստ է ամեն ինչի, որովհետև ես շատ անգամներ շատ երկար իր հետ խոսում եմ և ամեն ինչի պատրաստ է։ Շատ եմ լսում, տեսնում, որ ամուսնալուծված ընտանիքներում երեխաները ընկճվում են, խնդիրներ են ունենում դպրոցում, բայց այստեղ ամենակարևոր բաներից մեկը հոգեբանորեն պատրաստ լինելն է»,-նշել էր Ալեքսանդրը՝ հավելելով, որ նորմալ հարաբերությունների մեջ է նախկին կնոջ՝ սննդաբան Լիլիթ Բասյանի հետ՝ բացառապես կապված երեխայի հարցերով և երեխան ոչ մեկի կողմից ծնողական սիրո պակաս չի տեսնում։
«Անկախ ամեն ինչից, որ ես ամուսնալուծվել եմ, իմ երեխայի պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա։ Մայրը շատ լավ է, թող լինի առողջ, գեղեցիկ հագնվի, լավ աշխատանք ունենա, բնակաբար իր որդու հետ պիտի լավ հարաբերությունների մեջ լինի, բայց ամենակարևոր պատասխանատվությունը վերցրել իմ ինձ վրա, այսինքն՝ հետևել մինչև իմ կյանքի ամենավերջին շունչը, իմ որդոգ դաստիարակությանը, կրթությանը և իր հոգեբանորեն պատրաստ լինելուն՝ բոլոր տեսակի դժվարություններին։ Ես իմ հոր կողմից չեմ ստացել այդ խորհուրդները, ինքս կայացել, մեծացել եմ։ Հիմա հուսով եմ՝ այն ինչ կյանքի ընթացքում սովորել եմ կտամ Ալեքսանդրիկին և դա ավելի ճիշտ կլինի։

Լուսինե Թովմասյանը հետաքրքրվել էր նաև, թե, ի վերջո, որն էր Ալեքսանդրի և Լիլիթի բաժանման վերջնական պատճառը։

«Վերջնական պատճառ հասկացողություն չկա իմ կարծիքով, եթե դավաճանություն չի, կրիտիկական պահեր չեն։ Ընդհանուր, գլոբալ ձևավորված հարաբերություններ են, որի արդյունքում հանգում ես դրան։ Դա այդ պահին ամենալավ և ամենակարևոր լուծումն էր։ Դա շատ կարևոր է, որ երբ զույգը էլ իրար չի հասկանում և տարբերակներ չկան հասկանալու, բնակաբար, դա արդեն վերջն է, իսկ վերջը ձգելը գնալու է ձեր կյանքից, ձեր առօրյայից և շաս ավելի լավ է այսպես, քան թե այնպես, վստահաբար։ Ինձ համար երկար ժամանակ չի պահանջվել բաց թողնելը։ Իհարկե ցավ պատճառում է, ընտանիք է քանդվում, հույսեր, նպատակպեր, ցանկություններ, որոնք դու ամուսնանալիս ունենում ես։ Բայց ես եթե ամուսնալուծվել եմ, ինձ մոտ էլ հետդարձի ճանապարհ չկա։ Տարբերակը սա է, կամ ինձ հետ, կամ ոչ ինձ հետ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: