Կրասնոդարում հայ երիտասարդը փրկել է այրվող շենքի բնակիչներին


Կրասնոդարում հայ երիտասարդը փրկել է այրվող շենքի բնակիչներին
Հուլիս 11 14:02 2023

ՌԴ Կրասնոդար քաղաքում քաղաքապետարանի աշխատակիցը՝ Գրիգորի Անոյանը, փրկել է այրվող շենքի բնակիչներին։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի տեղական հեռուստաալիքը։

 
 

Հուլիսի 9-ին՝ ժամը 03.00-ին, Գրիգորի Անոյանը ԱԻՆ-ին հայտնել է, որ 9 հարկանի շենքի 8-րդ հարկում բնակարան է այրվում։  Մինչ փրկարարների ժամանումը՝ նա, ընկերների հետ միասին, մտել է այրվող շենք և արթնացնելով քնած բնակիչներին՝ նրանց դուրս է բերել այրվող շենքից։ 23 մարդ տարհանվել է։

 
 

Գրիգորի Անոյանի սխրանքին անդրադարձել է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը՝ հայտնելով, որ «հայ երիտասարդը, մինչև փրկարարների ժամանումը, փրկել է մարդկանց»։