Թագուհի Թովմասյանը հեռացվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Փակ և գաղտնի քվեարկությամբ նախագծին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, 1-ը դեմ է եղել։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրել էր Հովիկ Աղազարյանը:










