Լևոն Արոնյանն ամուսնացել է. (լուսանկարներ)


Լևոն Արոնյանն ամուսնացել է. (լուսանկարներ)
Հուլիս 11 13:17 2023

Լեւոն Արոնյանն ու նրա սիրելին՝ Անիտա Այվազյանը, 3 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են պաշտոնապես գրանցել ամուսնությունը։ Արարողության լուսանկարներով կիսվել է լուսանկարիչ Արման Կարախանյանը:

Գրոսմայստերի ամուսնության պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել Երևանում: Նշենք, որ Արոնյանը և Այվազյանը 2022 թվականի տարեվերջին դուստր են ունեցել։ Նշենք նաև, որ Լևոն Արոնյանի առաջի ն կինը՝ Արիաննան, մահացել է ավտովթարից 2020 թվականի մարտի 30-ին։