Կյանքից հեռացած ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի փոխարեն ԱԺ արտահերթ նիստում մանդատ ստացավ Անուշ Քլոյանը։
Անուշ Քլոյանը Մարտի 1-ին անկարգությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի քույրն է, «Մարտի 1»-ի գործով տուժած ճանաչված, ՔՊ-ական դարձած Սարգիս Քլոյանի դուստրն է: Երևանի ավագանու 2018թ.-ի ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել էր ավագանու անդամ։
Հիշեցնենք, որ Անուշ Քլոյանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվանից հետո պատգամավորի մանդատ էր ստացել, քանի որ ՔՊ-ի ընտրական ցուցակում նա հերթական համարն էր։ ԿԸՀ-ն Քլոյանի վերաբերյալ որոշում էր կայացրել հունիսի 27-ին: