Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել


Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել
Հուլիս 11 11:15 2023

Հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամ բանցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը:

 

Մինչ հարցերի քննարկմանն անցնելը, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է վերջերս զինվորական բարձրագույն կոչումների արժանացած բարձրաստիճան զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական հաջողություններ՝ կարևորագույն առաքելություն իրականացնելու գործում։

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին: