Ոստիկանությունը 100 միլիոն դրամի մեկ անձից գնում է կատարել


Ոստիկանությունը 100 միլիոն դրամի մեկ անձից գնում է կատարել
Հուլիս 9 13:45 2023

Մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ Ոստիկանությունը կնքել է 100 միլիոն դրամի պայմանագիր՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

 

 

Պայմանագրերից առաջինով Ոստիկանությունը 50 միլիոն դրամի  գնում է կատարել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից. գնման նպատակը՝ մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում։

 

50 միլիոն դրամ արժեքով հաջորդ պայմանագիրը Ոստիկանությունը  կնքել է «Չեխ Ավտո» ՍՊԸ-ի հետ. նպատակը դարձյալ ոստիկանության մեքենաների ընթացիկ նորոգումն է։