Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ


Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Հուլիս 9 12:02 2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Քարվաճառի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

 

Այս մասինա սվում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ:

 

«Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ իրենց գործողությունների արդյունքում իբր թե խափանված ինժեներական աշխատանքների մասին։

Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը», - ասված է հաղորդագրությունում: