42-ամյա Քիմ Քարդաշյանը բիկինիով և թափանցիկ տաբատով ցուցադրել է կազմվածքը


42-ամյա Քիմ Քարդաշյանը բիկինիով և թափանցիկ տաբատով ցուցադրել է կազմվածքը
Հուլիս 8 22:53 2023

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել ծովափնյա հանգստից։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։

 
 

42-ամյա Քիմ Քարդաշյանը կեցվածք է ընդունել վարդագույն բիկինիով և թափանցիկ տաբատով։ Նա կապել է մազերը և չի շպարվել։ Տեսախցիկի առաջ գործարար կինը հեծանվով շրջել է լողափի երկայնքով։ Երկրպագուները հիացել են Քիմ Քարդաշյանի կերպարով և նշել, որ այժմ բոլոր աստղերն անցել են բարբիի ոճին։