73-ամյա կինը տարադրամի փոխանակման կետից գողացել էր օտարերկրյա քաղաքացու դրամապանակը


73-ամյա կինը տարադրամի փոխանակման կետից գողացել էր օտարերկրյա քաղաքացու դրամապանակը
Հուլիս 8 22:00 2023

Հուլիսի 5-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տարադրամի փոխանակման կետից գողացել են օտարերկրյա քաղաքացի իր ընկերոջ դրամապանակը, որի մեջ եղել է 2200 դոլար:

 

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ի առավոտյան Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 73-ամյա մի կին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նշված դրամապանակը, որի մեջ եղել է 760 դոլար: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

73-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: