Դատարանը հրաժարվել է տուգանել 2 զոհվածների ծնողներին. մանրամասներ


Դատարանը հրաժարվել է տուգանել 2 զոհվածների ծնողներին. մանրամասներ
Հուլիս 8 16:16 2023

Հուլիսի 6-ին Վարչական դատարանը, ի դեմս դատավոր Արթուր Ծատուրյանի, ևս երկու հայց  է մերժել։ «Որդիների կանչ» ՀԿ նախագահի զոհված Ժորա Սահակյանի հոր և զոհված զինծառայող Գևորգ Ջավախյանի հորը՝ Գրիգոր Ջավախյանին տուգանելու ոստիկանության պահանջները մերժվել են: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանը:

«Դատի օրը, անկեղծ ասած, չեմ հիշում, բայց էսօր տեղեկացանք, որ իմ ու Գրիգոր Ջավախյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցը կրին մերժվել է»,- մանրամասնեց Վահիդ Սահակյանը:

Ըստ Ոստիկանության պահանջի՝ զոհված զինծառայողների ծնողներին տույժի պետք է ենթարկեին այն բանի համար, որ իբրև թե չեն ենթարկվել ոստիկանի ներկայացրած օրինական պահանջին և աշխատավարձի հիսունապատիկի չափով պետք է տուգանվեինք:
«Մենք սեպտեմբերի 23-ին տուժող ենք ճանաչվել, սեպտեմբերի 25-ին ոստիկանությունը մեզ դատի է տվել: Մոտավորապես 10-11 դատ է ընթացել, բոլորն էլ մերժել են»,- հավելեց «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանը:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մի խումբ ծնողներին ոստիկանները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Եռաբլուրի մոտից հեռացրել էին թևերը ոլորելով և ոտքերից քաշքշելով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինվորկան պանթեոն այցին ընդառաջ։