ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանն ընդգծվել է ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը


ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանն ընդգծվել է ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը
Հուլիս 8 15:11 2023

Հուլիսի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ: 

 

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը: 

Վահե Գևորգյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման անհրաժեշտությունը: