«Լաչինի միջանցքը ձեր Նիկոլն է փակել»․ «Հրապարակ»


«Լաչինի միջանցքը ձեր Նիկոլն է փակել»․ «Հրապարակ»
Հուլիս 8 10:05 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի ՀԿ սեկտորի մի քանի ներկայացուցիչներայդ թվում՝ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանըհանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովի հետ։ Հանդիպումն անցել է շատ թեժ մթնոլորտումԼենցովն ասել էոր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատասխանատուն ոչ այնքան Ռուսաստանն էորքան Նիկոլ Փաշինյանըեւ եթե վիճակագրությանը նայենապա կտեսնենոր Լաչինի ճանապարհը փակվել է Փաշինյանի՝ «Արցախն Ադրբեջան է» հայտարարությունից հետո։

Ակտիվիստները հակադրվել ենթե Պուտինն է արցախցիներին երաշխավորել անվտանգ կյանքեւ դա ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբսակայն հրամանատարը չի ընդունելոր իրավիճակի միակ մեղավորը ռուսական կողմն էՆաեւ նշել էոր իրենք հրաման կատարող ենորոշումները պետք է քաղաքական հարթակում ընդունվեն։ Հրամանատարի հետ հանդիպումից ակտիվիստները հեռացել են դժգոհ եւորոշ տեղեկություններովբողոքի ակցիաներ են պլանավորում:

Հանդիպմանը նախորդած երկու օրերին եւս ակցիաներ են արել խաղաղապահների շտաբի առջեւսակայն առավելագույնը 30 մարդ է մասնակցել։ Հանդիպմանը մասնակցել են Արթուր ՕսիպյանըԴավիթ Վանյանըով Սամվել Բաբայանի մտերիմներից էՆրանք աչքի են ընկնում հակառուսական հայացքներով եւ Արցախում ընկալվում են որպես այլ պետության «ագենտներ»:

Արցախցիները կարծում ենոր սրանք ՀՀ իշխանությունների հրահրմամբ են հակառուսական տրամադրություններ հրահրում։ Տեղեկացանքոր ավելի ուշ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները նույնպես հանդիպել են Լենցովինեւ նա գրեթե նույն բաներն է ասել նրանց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում