Հայտնի է, թե քանի մարդ է ստորագրել «Հայաքվեի» նախաձեռնությունը․ «Հրապարակ»


Հայտնի է, թե քանի մարդ է ստորագրել «Հայաքվեի» նախաձեռնությունը․ «Հրապարակ»
Հուլիս 8 09:55 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվանից «Հայաքվե» նախաձեռնության շրջանակում մեկնարկել է ստորագրահավաքըԱյսօր նախաձեռնողները հանդես են գալու հաշվետվությամբ՝ տեղեկացնելովթե քանի մարդ է ստորագրել նախաձեռնության շրջանակներում։

Երեկ երեկոյան բոլոր տեղամասերից տվյալներ են հավաքագրելհաշվարկելՄեզ հայտնի դարձավոր հինգ աշխատանքային օրվա հաշվարկովԵրեւանում եւ որոշ մարզերում մոտ 15 հազար մարդ է ստորագրել:

Հիշեցնենք՝ «Հայաքվե» նախաձեռնությունը մտադիր է հանդես գալ օրենսդրության փոփոխության պահանջովորով խիստ պատիժ՝ 10-15 տարիկսահմանվի այն պաշտոնատար անձանց նկատմամբորոնք Արցախի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու որոշում կընդունենՈրպեսզի օրենսդրական նման փոփոխություն լինիպետք է 50 հազար քաղաքացու ստորագրություն:

Օրենքը 60-օրյա ժամկետ է նախատեսումԿԸՀ-ն որոշել է այդ ժամկետը նշանակել 2023թհունիսի 19-ից մինչեւ օգոստոսի 19-ըԱյնուհետեւ նրանք կդիմեն ԿԸՀորը պետք է հաստատի ստորագրությունների իսկությունըինչից հետո ներկայացվելու է Ազգային ժողովին։ Եթե խորհրդարանը մերժիհաջորդ քայլը 300 հազար ստորագրությամբ հարցը հանրաքվեի կդրվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում