Բեռլուսկոնին 100 միլիոն եվրո է կտակել 33-ամյա կնոջը. ANSA


Բեռլուսկոնին 100 միլիոն եվրո է կտակել 33-ամյա կնոջը. ANSA
Հուլիս 7 23:12 2023

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր ստեղծած Fininvest հոլդինգային ընկերության բաժնետոմսերի մեծ մասը կտակել է երեխաներից երկուսին՝ Պիեր Սիլվիոյին և Մարինա Բեռլուսկոնիին: Սիլվիո Բեռլուսկոնիի առաջին ամուսնությունից ծնված երեխաները ստացել են ընկերության 53%-ը՝ հավասար բաժնետոմսերով։ Այս մասին հայտնել է ANSA-ն, որը ծանոթացել է հունիսի 12-ին կյանքից հեռացած նախկին վարչապետի կտակի բովանդակությանը։

 

Բացի այդ, քաղաքական գործիչը 100 միլիոն եվրոյի ժառանգություն է թողել եղբորը՝ Պաոլո Բեռլուսկոնիին, ևս 100 միլիոն եվրո նա կտակել է 33-ամյա կնոջ՝ Մարտա Ֆաշինային: Նա նաև 30 մլն եվրո է կտակել մտերին ընկերոջն ու բիզնես գործընկերոջը:

 

Աղբյուրը մանրամասնում է Fininvest-ի և նրա ակտիվների մասին որոշումն արդեն ընդունվել էր 2006 թվականին:

 

Նախորդ տարի լրատվամիջոցները հայտնել էին, որ Բեռլուսկոնին ամուսնացել էր Ֆաշինայի հետ: