Երեւանում Comedy Club-ի հիմնադրի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել կատակի պատճառով


Երեւանում Comedy Club-ի հիմնադրի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել կատակի պատճառով
Հուլիս 7 21:07 2023

Comedy Club շոուի հիմնադիրներից և նախկին հաղորդավար Տաշ Սարգսյանին քիչ է մնացել ծեծեն Երևանում։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը, գրում է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 20-ին «Արի» սթենդ-ափ ակումբի տարեդարձի ժամանակ։ Ներկայացումից հետո Սարգսյանին է մոտեցել հանդիսատեսներից մեկը։ Զրույցի ընթացքում տղամարդը խոստովանել է, որ աշխատում է Երևանի բուհերից մեկում որպես ռուսաց լեզվի ուսուցիչ։ Սրան ի պատասխան Տաշը կատակել է. «Եթե ռուսերենի ուսուցիչը նման ակցենտ ունի, ապա ի՞նչ սպասենք ուսանողներից»։

 

Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ կատակից հետո անծանոթը ընկերների հետ փորձել է կռվի բռնվել Սարգսյանի հետ։ Կատակերգուին պաշտպանել են նրա ընկերները։ Արդյունքում հնարավոր է եղել խուսափել ծեծկռտուքից։