Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մաճկալաշեն գյուղի դաշտերում աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ


Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մաճկալաշեն գյուղի դաշտերում աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ
Հուլիս 7 20:34 2023

Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։

 

Հայկական կողմում տուժածներ չկան։

 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։