iPhone 15 Pro Max-ը ավելի թանկ կլինի, քան iPhone 14 Pro Max-ը. հայտնի է պատճառը


iPhone 15 Pro Max-ը ավելի թանկ կլինի, քան iPhone 14 Pro Max-ը. հայտնի է պատճառը
Հուլիս 7 14:42 2023

Apple-ը կբարձրացնի iPhone 15 Pro Max-ի գինը, գրում է MacRumors-ը։ Ինչպես հայտնի է, iPhone 14 Pro Max-ը թողարկվել է 2022-ին և արժե 1099 դոլար։

 

Պարբերականը նշում է, որ այն կթանկանա 5-6 անգամ օպտիկական խոշորացում ապահովող պերիսկոպի ոսպնյակի առկայության պատճառով։ Ըստ լուրերի՝ iPhone 15 Pro-ն կստանա դասական հեռաֆոտո մոդուլ՝ օպտիկական 3x խոշորացումով:

 

 

Աղբյուրը նշում է, որ iPhone 15-ի բոլոր տարբերակների զանգվածային արտադրությունը կսկսվի 2023-ի օգոստոսին, այսինքն՝ նախորդ տարիների գրաֆիկի շրջանակում։ Սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, նոր սմարթֆոնները կներկայացվեն, ինչպես միշտ, սեպտեմբերին, իսկ դրանց առաքումները խանութներ կսկսվեն հոկտեմբերին։

 

 

Apple-ը կթողարկի 83 միլիոն նոր iPhone, որոնց մեծ մասը կլինի Pro և Pro Max։