Հին ու նոր «բարերարները». ովքեր և որքան գումար են փոխանցել Փաշինյանի ընտանեկան հիմնադրամին


Հին ու նոր «բարերարները». ովքեր և որքան գումար են փոխանցել Փաշինյանի ընտանեկան հիմնադրամին
Հուլիս 6 22:42 2023

Թափանցիկության ջատագով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» հիմնադրամը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում ստացված նվիրատվությունների ցանկը: Ուշագրավ է, որ այդ ցանկում են հայտնվել ընկերություններ, որոնք այս կամ այն պատճառներով հայտնվել էին մի շարք պետական կառույցների ուշադրության կենտրոնում, կամ ՝ արտոնություններ էին ստացել կառավարությունից։

Դիցուք՝ «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ն։

 

Ուշագրավ է, որ նույն թվականին այս ընկերությունը շահել է ՀՀ ոստիկանության կարիքների համար կարճ հաղորդագրություններ /sms/ ծառայությունների ձեռքբերման մրցույթը։
 

 

Կառավարության նախորդ տարվա փետրվարի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Եվ ահա, տեսնում ենք, որ այս ընկերությունը ևս հայտնվել է նվիրատուների ցանկում։

 

Նվիրատուների ցանկում է նաև «Լսոֆտ» ՍՊԸ-ն, որի հետ ֆինանսների նախարարությունը ծառայությունների գնման պայմանագիր է կնքել:

 

 
 

Նվիրատուների ցանկում է նաև «Ֆինլեքս» ՍՊԸ-ն: ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 4 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Հակոբ Լուլուկյանի ընտանիքի անդամներից մեկն աշխատում է այս ընկերությունում։

 

Ոչ պակաս նվիրատվություններ է ստացել նաև «Իմ քայլը» հիմնադրամը։

 

Նվիրատուների ցանկում է  «Երեխաներ և ապագա» ԲՀ (Մոնակո), որը հանգանակել է 13 317 €։

«Իզմիրլյան» հիմնադրամը փոխանցել է 27 000 000 դրամ։

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 10 000 000 դրամ։

«ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն՝ 10 000 000 դրամ։

25 հազար դոլար է փոխանցել Գաբրիել Չեմբերջյանը։

«Յունիքորն Թրեյդ» ՓԲԸ-ն՝ 1 000 000 դրամ, մամուլում այս ընկերությունը կապվում է Գուրգեն Արսենյանի անվան հետ:

 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ՝ 2 000 000 դրամ։

«Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ–ն՝ 250 000 դրամ, ինչպես գիտենք՝ այն պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: Հիշեցնենք, որ վերջինս հանդեպ քրեական գործ է հարուցված:

Նաիրե Իգիթյանը հիմնադրամին փոխանցել է 100 000 դրամ: Համացանցում որոնելիս նման անուն ազգանունով ընդամենը մեկ մարդ ենք գտնում, այն է՝ Օշականի բժշկական ամբուլատորիայի աշխատակից Նաիրե Իգիթյանը։

 

Ղևոնդ Էմյանը նվիրաբերել է 5 000 000 դրամ: Նման անուն ազգանունով անձի փնտրտուքը համացանցում որևէ բան չտվեց, գտնվեց միայն մեկ ԱՁ, որը զբաղվում է հրավառության միջոցառումների կազմակերպմամբ:

«Իմ քայլը» հիմնադրամին 2019 թվականի ընթացքում, ի թիվս այլի, կատարվել են հետևյալ նվիրատվությունները․ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ՝ 33,600,000, Սամվել Ալեքսանյանի դուստրն առանձին նվիրաբերել է 10,000,000 դրամ, «Երևանի սիթի» սուպերմարկետների ցանց՝ 34,500,000, գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսինե Ալեքսանյանն էլ հիմնադրամին նվիրաբերել է 10․000․000 ՀՀ դրամ: