Լեռնային Ղարաբաղում ՀՀ բանակ չկա. Փաշինյան


Լեռնային Ղարաբաղում ՀՀ բանակ չկա. Փաշինյան
Հուլիս 6 12:16 2023

Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ից պահանջել՝ ԼՂ-ից դուրս բերել ՀՀ բանակի ստորաբաժանումները, այն պարագայում, երբ ԼՂ-ում ՀՀ բանակ չկա, ԼՂ-ում գործում է ԼՂ ՊԲ-ն, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք կարող է գտնել ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է։ Այս մասին Կառավարության նիստեին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվում է։

«Ինչպես տեղյակ եք՝ հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից։ Մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները, որովհետև Լաչինի միջանցնք արգելափակված է ամբողջապես»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ԼՂ-ին բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումն Ադրբեջանի կողմից խափանված են, միևնույն ժամանակ, տեսնում ենք ադրբեջանական քարոզչական սրում։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք տեսնում այսօր ԼՂ-ում։
«Էթնիկ զտման ադրբեջանական այդ քաղաքականության մաս է նաև այն միջազգային կազմակերպությունների ու երկրների թիրախավորումը, որոնք օբյեկտիվ գնահատական են տալիս ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին։ Այս առումով Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե՛ պաշտոնական, թե՛ հանրային հարթակներում հնչում են հասցեական ահազանգեր Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին»,- ասաց նա՝ նշելով, որ Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունը այլ երկրների կողմից ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնամին հնարավոր հասցեկան գնահատականները կանխելն է։

«ՀՀ-ն իր հերթին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային՝ պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի դիվանագիտական շարունակական աշխատանքը։ Որքան էլ ծանր լինի թե՛ բարոյապես, թե՛ քաղաքական, թե՛ էմոցիոնալ առումով, մենք որևէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք»։