Ադրբեջանը շրջափակմամբ սկսել է արցախցիներին հյուծելու գործընթացը, հունիսի 15-ից Արցախ չի հասել բացարձակապես ոչ մի մարդասիրական բեռ։ Ադ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․«Արցախը սննդամթերքի առումով ինքնաբավ երկիր չէ, և կան բազմաթիվ տեսակի մթերքներ, որոնք բերվել են Հայաստանից։ Սակայն հունիսի 15-ից Արցախն իր գոյությունը պաշտպանում է միայն ներքին ռեսուրսների հաշվին» ,- հայտնել է Արցախի պետնախարարը։










