Մի կողմ են շպրտել Սահմանադրությունը և փորձում են շարժվել բացառապես Ալիևի հանձնարարություներով և ադրբեջանաթուրքական օրակարգով․ Էդգար Ղազարյան


Մի կողմ են շպրտել Սահմանադրությունը և փորձում են շարժվել բացառապես Ալիևի հանձնարարություներով և ադրբեջանաթուրքական օրակարգով․ Էդգար Ղազարյան
Հուլիս 5 22:24 2023

Ձեր մտքի փոչով անգամ թող չանցնի, որ ՀՀ Սահմանադրությանը և Անկախության հռչակագրին հակասող որևէ փաստաթուղթ համարեք Սահմանադրությանը համապատասխանող։ Այս մասին ՀՀ սահմանադրական դատարանի մոտ հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, որն այսօր նախաձեռնել է հավաք և երթ Սահմանադրության օրվա առթիվ։

 

 

«Հավաքվելու են մարդիկ, ու դժվար է ասել, թե դուք ինչ ճակատագրի եք արժանանալու՝ եթե դուք «Եռաբլուրը» տեսնելուց հետո, եթե դուք մեր ժողովդրի այս 30 տարվա պայքարը, 30 տարվա զոհողությունները, մեր անկախության այս ամբողջ շրջանի ձեռքբերումները փորձեք ընդամենը 1 որոշմամբ ձեր 2 միլիոն վարձատրության դիմաց հանձնել թշնամուն»,- ասաց Ղազարյանը՝ նկատի ունենալով Արցախի կարգավիճակի հարցը։

 

«Սա է այսօր մեր այստեղ կանգնելու մեսիջը, որ մենք պիտի հաղորդեինք այս դատարանում գտնվողներին»,- հավելեց հասարակական գործիչը։

 

Ղազարյանը նաև նշեց, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության օրը ՍԴ-ից դուրս է բերվել Սահմանադրության մայր օրինակն ու չի վերադարձվել։ «Սա հենց ցույց է տալիս, որ իրենք մի կողմ են շպրտել Հայաստանի Սահմանդրությունը, մեր հիմնական օրենքը և փորձում են շարժվել բացառապես Իլհամ Ալիևի հանձնարարություներով և ադրբեջանաթուրքական օրակարգով»,- ասաց նա։