Այսօր սահմանադրության օրվա հետ կապված կոչումներ շնորհելու գործընթաց է սկսվել բոլոր կառույցներում, պարգևների, շնորհակալագրերի են արժանանում դատախազության, ոստիկանության, Պետական պահպանության ծառայության եւ ՊՆ պաշտոնյաներ։
Զավեշտալի է , որ կոչում է ստացել նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ու սա այն դեպքում, երբ երկու տարի առաջ՝ 2021թ․ փետրվարի 25-ին, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ու այդ նահանջին միացել և ստորագրել էր ներկայիս ԳՇ պետը։










