Երգչուհի Զիվերտի երևանյան համերգը չեղարկվել է


Երգչուհի Զիվերտի երևանյան համերգը չեղարկվել է
Հուլիս 5 13:45 2023

Երգչուհի Զիվերտի երևանյան համերգը չեղարկվել է: Այս մասին հայտարարություն է տարածել Շէնէ հարթակը, որտեղ պետք է կայանար համերգը:

«Սիրելի ընկերներ, տեղեկացնում ենք, որ Զիվերտի մենահամերգը ցավոք չեղարկվել է՝ ելնելով ֆորս մաժոր իրավիճակներից:

Համերգի տեղափոխման, տոմսերի վերադարձի և բոլոր հարցերի համար կարող եք դիմել երկու եղանակով՝ Tomsarkgh.am (060 276 000) և կազմակերպիչներին՝ «Ստերեոգորոդ»: 

Շէնէ-ի թիմը հայցում է  ներողամտություն՝ պատճառած անհարմարության համար:

Հուլիս ամսվա միջոցառումների ընթացքում կլինի հյուրասիրություն Շէնէ-ի բարում հատուկ մեր սիրելի հյուրերի համար՝ օգտագործելով #sheneonelove պրոմոկոդը»,- ասված է հայտարարության մեջ: