Նկատե՞լ եք, որ մեր հասարակության մեջ արդեն իսկ կոտրվել են գրեթե բոլոր այն տաբուները, որոնք վերաբերում են Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ մեր քաղաքակրթական դիմակայությանը։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է Վարդան Ոսկանյանը։
Ասենք, օրինակ՝ լայն քննարկման առարկա է, թե արդյոք Արցախը պետք է լինի՞ արհեստածին Ադրբեջանի կազմում, կամ՝ ոչ։
Մինչդեռ այսպիսի «հարցի» քննարկումն իսկ, պատկերավոր ասած, հերձվածողություն է, քանի որ Արցախը թշնամուն թողնելը նշանակում է 120 000 հայի ցեղասպանություն և բռնագաղթ, այսինքն, ըստ էության, մեզանում քննարկվում է՝ պե՞տք է մեր արյունակիցները ցեղասպանվեն և բռնագաղթի ճանապարհ բռնեն, թե՝ ոչ։










