Թշնամին Արցախում խախտել է հրադադարը, կիրառել ականանետ


Թշնամին Արցախում խախտել է հրադադարը, կիրառել ականանետ
Հուլիս 3 21:58 2023

Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ, հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։