Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի. դա անհաջող բանակցողն է․ Ռուբեն Վարդանյան


Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի. դա անհաջող բանակցողն է․ Ռուբեն Վարդանյան
Հուլիս 2 21:52 2023

Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ միջազգային դիվանագիտության ասպարեզում ոչ մի փորձ չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 

Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը։

 

 

«Մեր հիմնարար արժեքների և հայկական ինքնության ոչնչացումն իրականացվում է ագրեսորի նկատմամբ հաշտվողական և զիջումների քաղաքականության, լուռ համաձայնողականության միջոցով։

 

Վախկոտության ու թուլակամության դրսևորումը վստահաբար հրահրելու է նոր ագրեսիա Ադրբեջանի կողմից։ Համաձայն եմ շատ մտքերի հետ, որոնք հնչում են Կարպիս Փաշոյանի հետ Տաթևիկ Հայրապետյանի հարցազրույցում»: