Նիկոլ Փաշինյանին մոտենալու համար առևանգել են Վարուժան Ավետիսյանի որդուն


Նիկոլ Փաշինյանին մոտենալու համար առևանգել են Վարուժան Ավետիսյանի որդուն
Հուլիս 2 17:57 2023
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ!!!

 

Մոտ 1 ժամ առաջ "Անգլիական" այգու տարածքից առևանգել են եղբորս` Դավիթ Վարուժանի Ավետիսյանին: Ականատեսի խոսքերով, եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին և վերջինիս տիկնոջը, իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետև եղբորս քաշքշել են և բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ: Երկար փնտրտուքներից հետո պարզվեց, որ եղբայրս գտնվում է Կենտրոնի Ոստիկանության բաժնում: Եղբորս հեռախոսն անջատված է և չենք կարողանում կապ հաստատել իր հետ: Սա քաղաքական հետապնդում է, վրեժխնդրություն և ուրիշ ոչինչ:
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը։