Այս տեղեկությունը բացարձակ սուտ է․ Ալեն Սիմոնյան


Այս տեղեկությունը բացարձակ սուտ է․ Ալեն Սիմոնյան
Հուլիս 2 14:45 2023

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարությանը։

 

«ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյան հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել:

 

Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք և երկու անգամ հանդիպել: Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար: Այդպես էլ չզանգեցին:

 
 

Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ»,-նշել է նա: