Արցախում զոհված Երվանդ Թադևոսյանի հոգեհանգիստը կկայանա այսօր՝ Վերին Դվինում, հուղարկավորությունը վաղը՝ Եռաբլուրում


Արցախում զոհված Երվանդ Թադևոսյանի հոգեհանգիստը կկայանա այսօր՝ Վերին Դվինում, հուղարկավորությունը վաղը՝ Եռաբլուրում
Հուլիս 1 17:07 2023

Հունիսի 28-ին Արցախում զոհված բերձորցի Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանի հոգեհանգիստը կկայանա 2023թ․ հուլիսի 1-ին, ժամը 17-ից ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին գյուղում՝ Երիտասարդական 14 հասցեում։ Այս մասին հայտնումեն Քաշաթաղի շրջանի ֆեյսբուքյան էջում:

Հուղարկավորությունը՝ 02․ 07․ 2023թ․ Եռաբլուր զինվորական պանթեոնում, ժամը 12-ին։