Ո՞րն է առաջընթացը, որ Արցախ նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ չի մտնու՞մ․ պատգամավոր


Ո՞րն է առաջընթացը, որ Արցախ նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ չի մտնու՞մ․ պատգամավոր
Հուլիս 1 10:50 2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Բերանները փրփուր առած հայտարարում են, թե Վաշինգտոնում բանակցային գործընթացի որոշ հարցերի շուրջ առաջընթաց է եղել:

Ո՞րն է առաջընթացը, որ Արցախ պարենամթերք, վառելիք, առհասարակ, նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ չի մտնու՞մ. շարժը գրեթե ամբողջությամբ կանգնած է:

Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում հայկական շահը որևէ ձևով ներկայացված չէ, օրակարգում ադրբեջանական պահանջներն են, ըստ այդմ` որևէ լավ սպասում չի կարող լինել»։