Միայն ուժեղ կանայք կհասկանան կյանքի այս 10 դասերը


Միայն ուժեղ կանայք կհասկանան կյանքի այս 10 դասերը
Հունիս 30 20:50 2023

Ոմանք ունեն հարսանեկան հիշողություններ, երեխաներ, կարիերայի աճ, կայուն կյանք: Իսկ ինչ-որ մեկը ունի անհաջող հարաբերություններ, անցած ընկերություն, միայնության դառը փորձ և այլն:

 

Ես հայտնվեցի երկրորդ կատեգորիայում, բայց հավատում եմ, որ դա ինձ միայն ավելի ուժեղ դարձրեց: Տեղից տեղ տեղափոխվելը, սիրահարվելն ու բաժանվելը, անկախ լինելը, ամեն ինչ ինքնուրույն լուծելու փորձը, դա ինձ կարծրացրեց: Եվ հիմա ես ծանոթ եմ այն ​​փորձին, որի միջով անցնում են ուժեղ կանայք:

Ահա ընդամենը 10 օրինակ.

1. Սիրել և բաց թողել։ Սկզբում խելագարություն է թվում: Ո՞նց բաց թողնեմ, ի՞նչ եմ անելու առանց այս մարդու։ Բայց ուժեղ կինը գիտի, որ կյանքը շարունակվում է, նույնիսկ եթե այդ մարդն այլևս քո կյանքի մի մասը չէ: Ուժեղ կինը գիտի, թե ինչ է պետք անել, և ի վերջո դա ավելի հեշտ ու լավ կլինի բոլորի համար։ Նա կդիմանա և ավելի ուժեղ կդառնա:

 

2. Ռիսկի դիմել։ Ուժեղ կինը չի վախենում անել այն, ինչ իր կարծիքով լավագույնն է տվյալ պահին։ Նա կկարողանա տեղափոխվել այլ քաղաք և սկսել նոր կյանք՝ հանուն իրեն: Նա չի վախենում նրանից, թե ինչ է իրեն սպասվում, լավ, գուցե միայն մի փոքր, բայց միևնույնն է պատրաստ է ռիսկի դիմել։ Ուժեղ կինն այնքան վստահ է ինքն իր վրա, որ գիտի, որ ռիսկն արժե դրան, և որ ամեն ինչ վերջում կստացվի։

 

3. Վեր կենալ ընկնելուց հետո։ Ուժեղ կինը չի վախենում անհաջողությունից, քանի որ նա արդեն անցել է դրա միջով։ Նա արդեն փորձել էր մի բան, որը ժամանակ, ջանք էր պահանջում, բայց ինչ-որ բան չստացվեց: Բայց նա միևնույնն է ոտքի է կանգնել և նորից սկսել:

 

4. Հեռանալ ծնողներից։ Ուժեղ կինը գիտի, թե ինչ է ծնողական բույնը շուտ թողնելը: Նա գիտի, թե ինչպես պետք է հոգ տանել իր մասին, բայց նաև հասկանում է ծնողների և ընտանիքի արժեքը՝ հեռավորության վրա նույնիսկ ավելի շատ:

Ավելին՝ այստեղ