Դեզոդորանտն օգնում է 56%-ով նվազեցնել մոծակների խայթոցը․ ի՞նչպես


Դեզոդորանտն օգնում է 56%-ով նվազեցնել մոծակների խայթոցը․ ի՞նչպես
Հունիս 30 18:56 2023

Հետազոտության համաձայն՝ ձեր մարմնի հոտը կարող է ձեզ թիրախ դարձնել մոծակների համար:

Որոշ մարդիկ մագնիսի պես իրենց են ձգում մոծակներին և ենթարկվում խայթոցների,իսկ մյուսներն անվնաս են մնում:

Ինչո՞ւ

Փոքրիկ միջատներին գրավում են շատ բաներ՝ ձեր հագուստի գույնից մինչև ձեր բույրը: Մոծակները կարող են հոտոտել ձեր մարմնի հոտը 100 մ հեռավորության վրա՝ կանգնելով ձեր մոտ՝ որպես իրենց թիրախ ամբողջ երեկո:

«Ըստ նոր հետազոտության՝ քրտնած թեւատակերը կարող են մոծակներին գայթակղել: Պարզ լուծումը դեզոդորանտն է: Մաշկի սեկրեցները կարևոր ազդանշան են մոծակների համար։ Հտազոտության ընթացքում նմուշներ են հավաքվել թեւատակերից, ձեռքերից և ոտքերից»,- հատուկ MedikForum-ի համար։

Հետազոտական ​​թիմը վերլուծել է այս նմուշները՝ նկատի ունենալով Anopheles coluzzii մալարիայի մոծակի համար իրենց գրավչությունը:

Հետաքրքիր է, որ թեւատակերից վերցված սեկրեցներն ավելի քիչ գրավիչ էին մոծակների համար՝ համեմատած ձեռքերի և ոտքերի հետ:

Տարբերությունը կարող էր պայմանավորված լինել թեւատակերի նմուշներում հայտնաբերված դեզոդորանտի մնացորդներով:

Բացի այդ, գիտնականներին հաջողվել է հայտնաբերել դեզոդորանտների միացություն՝ իզոպրոպիլտետրադեկանոատ, որը կանխում է մոծակների խայթոցը։

«Փաստորեն, այս բաղադրությամբ դեզոդորանտը 56 տոկոս կրճատում է մոծակների խայթոցը»։